168 դիտում, 2020.09.16 09:07

Այսօր սեպտեմբերի 16-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր սեպտեմբերի 16-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Սեպտեմբերի 16-ը, տարվա 259-րդ (նահանջ տարիներին՝ 260-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 106 օր։

1810 թ. – Մեքսիկան անկախացավ Իսպանիայից։

1822 թ. – ծնվել է Ծերենցը, հայ գրող և հրապարակախոս (մահ. 1888 թ.)։

1908 թ. – ստեղծվեց Ջեներալ Մոթորս ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։

1931 թ. – ծնվել է Արտաշես Քալանթարյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։

1970 թ. – ստեղծվեց Սև սեպտեմբեր պաղեստինյան կազմակերպությունը։

1976 թ. – ուղևորներով տրոլեյբուսը ընկավ Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց 20 ուղևորների հանելով նրանց ջրից։

1977 թ. – մահացել է Մարիա Կալասը, ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի (ծն. 1923 թ.)։

1978 թ. – Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 15 000 մարդ։

1996 թ. – հայտարարվել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։