156 դիտում, 2020.09.15 23:34

Զորամասում անցկացվել է կանանց խորհրդի նիստ․ ՀՀ ՊՆ

Զորամասում անցկացվել է կանանց խորհրդի նիստ․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 14-ին անցկացվել է կանանց խորհրդի նիստ, որին մասնակցել է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը:

«Նիստի ընթացքում քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների ինտեգրման, զորամասերում կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Կարևորվել է զորամասերում կին զինծառայողների ներկայությունն ու ծավալած գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում: