124 դիտում, 2020.09.15 23:55

Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ին Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +26 աստիճան տաքություն։