128 դիտում, 2020.09.15 23:11

Զելենսկին մեկնաբանել է Նավալնիի հետ կապված վիճակը

Զելենսկին մեկնաբանել է Նավալնիի հետ կապված վիճակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացումը։ Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, երկրի նախագահն Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ համատեղ բրիֆինգում նշել է, որ «իրենք ընհանուր դիրքորոշում ունեն» ռուս բլոգերի դեպքի հետ կապված։

«Մենք բոլորս դատապարտում ենք պարոն Նավալնիի դեմ հարձակումը»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ «ողջ աշխարհը» սպասում է, թե երբ հայտնի կդառնան իրավիճակի մանրամասները։

Նավալնին այժմ բուժում է ստանում Բեռլինում։ Ըստ գերմանական լաբորատորիայի, նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։