24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացումը։ Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, երկրի նախագահն Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ համատեղ բրիֆինգում նշել է, որ «իրենք ընհանուր դիրքորոշում ունեն» ռուս բլոգերի դեպքի հետ կապված։
«Մենք բոլորս դատապարտում ենք պարոն Նավալնիի դեմ հարձակումը»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ «ողջ աշխարհը» սպասում է, թե երբ հայտնի կդառնան իրավիճակի մանրամասները։
Նավալնին այժմ բուժում է ստանում Բեռլինում։ Ըստ գերմանական լաբորատորիայի, նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։