124 դիտում, 2020.09.15 22:55

Բրիտանացի փորձագետը գնահատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

Բրիտանացի փորձագետը գնահատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը ցուցադրում է անվտանգության եւ հակամարմինների մշակման ընդունելի մակարդակ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է Լանքասթերի համալսարանի մոլեկուլյար վիրուսաբանության մասնագետ դոկտոր Մուհամադ Մունիրը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը:

«Եթե դատենք ըստ տվյալների, որը հրապարակվել է The Lancet հանդեսում, «Սպուտնիկ V»-ն ցուցադրում է անվտանգության ընդունելի մակարդակ եւ խորը իմունոգենություն: Թեեւ հետազոտության մասնակիցների թիվը համեմատաբար փոքր է, կան գծեր, որոնք «Սպուտնիկ V»-ն դարձնում են բազմախոստում թեկնածու»,-նշել է բրիտանացի փորձագետը: «Որպես վեկտորներ երկու տարբեր ադենովիրուսների օգտագործման գաղափարն առավելություն է բազմաթիվ այլ հիմնական պատվաստանյութերի համեմատությամբ, որոնք այժմ մշակվում են: Ընդհանուր առմամբ իմունային համակարգը վեկտորային սպիտակուցներն ընդունում է որպես հակագեն եւ տալիս է իմունային պատասխան»,-պարզաբանել է Մունիրը: Նա նշել է, որ կրկնակի իմունացման դեպքում ռիսկ կա, որ արդեն առկա իմունիտետը կարող է խախտել պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի արդյունավետությունը, սակայն ռուսական պատվաստանյութի դեպքում դրանից, հնարավոր է, կարելի կլինի խուսափել: