180 դիտում, 2020.09.15 22:19

Արծվաբերդ գյուղում հրդեհից քաղաքացի է տուժել

Արծվաբերդ գյուղում հրդեհից քաղաքացի է տուժել

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 15-ին, ժամը 13։46-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետի մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը  (մոտ 25 քմ), 2 եղևնի՝ մասամբ և մոտ 3.5 հա խոտածածկույթ:

Անասնագոմի սեփականատեր Ռոստոմ Ծ․-ն (ծնված 1955 թ․) դաստակի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։