138 դիտում, 2020.09.15 23:40

«Վան»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Լոռի»-ի դեմ խաղում

«Վան»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Լոռի»-ի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Լոռի»-ն և «Վան»-ը:

Առաջին կեսում թիմերը մի շարք հնարավորություններ ունեին բացելու հանդիպման հաշիվը, սակայն չօգտագործեցին այդ հնարավորությունները: Երկրորդ կեսի հիմնական ժամանակի ավարտին «Վան»-ին հաջողվեց հաղթանակ կորզել: 90+3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդգար Մովսիսյանը: «Լոռի»-«Վան»` 0:1:

Այս խաղից հետո «Լոռի»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 4 միավոր, իսկ «Վան»-ն առաջատարն է 10 միավորով: