186 դիտում, 2020.09.15 23:29

ԿԲ-ն մտահոգված է կապիտալ ծախսերի հետ կապված խնդրով

ԿԲ-ն մտահոգված է կապիտալ ծախսերի հետ կապված խնդրով

Հայաստանում կապիտալ ծախսերի հետ կապված խնդիրը շարունակում է պահպանվել ու այն մտահոգում է Կենտրոնական բանկին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով կապիտալ ծախսերի դանդաղ ընթացքի վերաբերյալ հարցին:

«Կառավարության գործընկերների հետ մենք միշտ հանդիպումներին բարձրաձայնում ենք այդ հարցը և փորձում ենք օժանդակել, որ տեսնենք հնարավորությունները ծախսերը մեծացնելու, ծախսերի որակը, արագությունը, թափանցելիությունը դեպի տնտեսություն ավելացնենք»,-ասաց ԿԲ նախագահը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին, ապա Մարտին Գալստյանը կարծում է, որ աշնանը ևս որոշ ծրագրեր իրականացվելու են, որոնք թույլ են տալու մեղմել ճգնաժամի արդյունքում տնտեսության ստացած հարվածների ազդեցությունը:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության տարեկան կանխատեսմանը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ ՀՆԱ-ի անկումը կանխատեսում են 6.2 տոկոս, նախկին կանխատեսված 4 տոկոսի համեմատ: Դա հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության, շինարարության ճյուղերով: