Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում քննել ու որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքը մասնակի հանել արգելանքից:
Սահմանադրական կարգի տապալման գործով Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են նաեւ դատարանին քննիչից պահանջել մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջ ծավալով:
Նիստը հետաձգվել է աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։