կարևոր
299 դիտում, 8 ամիս առաջ - 2020-09-15 20:09

Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար

Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կարեն Սարգսյանը  նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել օգոստոսի 18-ին։