320 դիտում, 2020.09.15 19:22

Այսօր պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Այսօր Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր, պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրն է: Նա կդառնար 66 տարեկան, եթե 2007թ. հունվարի 19-ին կանխվեր նրա սպանությունը:

Մինչդեռ այսօր Հրանտ Դինքի դատավարությանն անգամ նրա ընտանիքը չի հետեւում: Այն, ինչ տեղի է ունենում այս գործի շրջանակում, կատակերգություն կարելի է կոչել:

«Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, եւ ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»,-իր վերջին հարցազրույցում նշել էր Դինքը, որը չնայած պարբերական դարձած սպառնալիքներին՝ այդպես էլ չհեռացավ Թուրքիայից:

Մանրամասները՝ տեսանյութում։