կարևոր
790 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-15 17:54

Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն, և ՀՀ արտգործնախարարի այցը տարածաշրջան, հանդիպումները դրա վառ ապացույցն են: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մերձավոր Արևելք կատարած այցին, հանդիպումներին և կարևոր քաղաքական ուղերձներին, որոնք հնչում են այդ հանդիպումների շրջանակներում:

«Մերձավոր Արևելքի նշանակությունը հատկապես մեծանում է՝ հաշվի առնելով անվտանգային շահերը: Փաստացի, այս այցով, նաև՝ հետագայում նախատեսված այցերի միջոցով արտգործնախարարությունը գործարկում է, մեկնարկում է Մերձավորարևելյան նոր ռազմավարության գործարկման սկիզբը: Այդ ռազմավարության հիմքում միանշանակ ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Եվ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունի նաև այս տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման համար: Հատկապես կարևորում եմ այդ շեշտադրումներն Արցախյան հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն: Եվ այդ տարածաշրջանում սկսված գործընթացները և ակտիվությունը դրա վառ ապացույցն են:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոս: Նրան ընդունել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարարը նաև համատեղ ասսուլիս էր ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ: