24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով, Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվեցին ականազերծողի տեսական և գործնական դասընթացներ:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):
Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա մեկնող վերապատրաստված ականազերծողներին մաղթեց հաջողություն և բարի առաքելություն: