24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, որն ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործում է Իրաքում եւ Սիրիայում, հերքել է Սիրիայի հյուսիս - արեւելքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի անկման մասին տեղեկատվությունը: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Որոշ ժամանակ առաջ Սիրիայի SANA պետական գործակալությունը հայտնել է, թե ԱՄՆ-ի զինված ուժերի ուղղաթիռ է վայր ընկել Թել Հադադ բնակավայրից ոչ հեռու, որը գտնվում է Սիրիայի Հասեկեի նահանգում: Գործակալության տվյալներով՝ վայրը, որտեղ տեղի է ունեցել մարտական մեքենայի անկումը, շրջապատվել է ամերիկյան բանակի զրահապատ փոխադրամեքենաներով: SANA-ն միջադեպի ոչ մի կարգի մանրամասներ չի հայտնել: