կարևոր
1645 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-15 16:24

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշման դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշման դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը մերժելու  վերաբերյալ  առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին հայտնել էՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էրոր օգոստոսի 30-ինժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյանները մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող սրճարաններից մեկումՆշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներծառայություն իրականացնելիսնկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ:

Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրությունԱյդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրներըպահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել և, մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանըքաշքշել նրանցպոկել ոստիկաններից մեկի  ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքըմյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել էր Երևանի «Արարատի» կիսապաշտպանՀայաստանի ազգային հավաքականի նախկին  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունըիսկ Գոռ Մալաքյանի կալանավորման միջնորդությունը մերժել: