կարևոր
794 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-15 16:16

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի աջակողմյան հատվածը սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 30-ը փակ է լինելու

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի աջակողմյան հատվածը սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 30-ը փակ է լինելու

Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է ձախակողմյան հատվածով:

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։