24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Խաչատրյանն ընտրվեց ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկության արդյունքում:
132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 100-ը, «կողմ» է քվեարկել 96 պատգամավոր, «դեմ»՝ 4:
Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր հենց Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: