կարևոր
971 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-15 14:40

Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով

 Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով

Ռուսաստանն աշխարհի երկրների թվում զբաղեցնում է 106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով:

Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում է աշխարհում 40-րդ տեղը 100 հազար մարդու հաշվով հիվանդացության մակարդակով: Եվ մահացության մակարդակով106-րդ տեղն աշխարհում»,- ասել է նա: Պոպովայի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում մահացության մակարդակը կազմում է 1,7 տոկոս, աշխարհում՝ 3,2 տոկոս:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է մնում վերջին ամսվա ընթացքում, լոկ 15 տարածաշրջաններում է, որ վարակվածների թիվն աճում է օրական 1 տոկոսից ավելի:

Ռուսաստանը թեստավորմամբ աշխարհում առաջատարներից մեկն է, այժմ կատարվում է 280 հազար թեստ յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը: