կարևոր
1296 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-15 14:14

Այն, ինչ այսօր տեղի է ունենում կրթության ոլորտում կարելի է մեկ բառով բնութագրել՝ «կատասրտոֆա»․ Իվետա Տոնոյան

Այն, ինչ այսօր տեղի է ունենում կրթության ոլորտում կարելի է մեկ բառով բնութագրել՝ «կատասրտոֆա»․ Իվետա Տոնոյան

Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը առաջացնելու է 50 000 - 200 000 հազար դրամ տուգանք, մինչդեռ ԲՀԿ ակտիվ գործունեության համար տուգանքները կանխարգելող հանգամանք չեն կարող լինել․

«Սահմանափակումների հավերժական շարունակականության հետ կապված մենք ունենք մեր մտահոգությունները։ Որևէ դեպքում տուգանքի չափը մեզ համար չի կարող լինել կանխարգելող հանգամանք», -ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը նկատեց՝ այս պահի Գագիկ Ծառուկյանը չորս մարզերում ունեցել է հանդիպումներ ու դրանք շարունակական են, այդ թվում նաև մայրաքաղաքում են հանդիպումներ սպասվում, որոնց ժամանակ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվում են։

«Մեր կուսակցական  համակիրների հետ բոլոր հանդիպումներում փորձում ենք առավելագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ թե′ դիմակների առկայության, թե′ ախտահանող միջոցների, թե′ սոցիալական հեռավարության տեսանկյունից։ Կարծում եմ, որ այս առումով ինչ մեզանից կախված է առավելագույնը անում ենք։ Ինչ վերաբերում է ապագայում մեծ հանրահավաքի կազմակերպմանը, ապա կազմակերպման աշխատանքներով զբաղվող խորհուրդը հաշվի կառնի բոլոր հնարավոր հետևանքներն ու հանգամանքները։ Կառաջնորդվենք մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու առաջնահերթությամբ», - ասաց Տոնոյանը։

Հնարավո՞ր է ԲՀԿ-ն միանա ԼՀԿ-ի պահանջին՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի մասով, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ևս բազմիցս քննադատել է նախարարին, իսկ ԼՀԿ-ն վաղը պատրաստվում է նախարարի հրաժարականի հարցը բարձրացնել ԱԺ նիստերի դահլիճում և նաև դրսում՝ Տոնոյանն ասել է․

«Խմբակցությունում դեռ այս հարցը չենք քննարկել։ Այդ մասով քաղաքական որոշում կկայացնենք»։

Միևնուն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ ինքն անձամբ օր առաջ ոլորտում փոփոխության կարիք է տեսնում․

«Հարյուր տոկոսով փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը հասունացած է, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում կրթության ոլորտում կարելի է մեկ բառով բնութագրել՝ «կատասրտոֆա», որովհետև թե′ կրթական չափոփորոշիչների հետ կապված հարցեր կան, թե′ ներկայումս ուսումնական գործընթացի կազմակերպման նյուանսների, թե′ դպրոցներում երեխաների դիմակ կրելու պարատադրանքի, թե′ քննությունների հետ կապված բուհերի դիմորդների մոտ առկա խնդիրների․․․ Կրթական համակարգում առկա խնդիրների մասին կարելի է հավերժ խոսել։ Այս դեպքում Արայիկ Հարությունյանի փոփոխությունն ինձ համար այլևս հասունացած է», - նշել է Տոնոյանը։