610 դիտում, 2020.09.15 11:47

Մի դիմակի պատմություն․ երեկ երեկոյան Գյումրու կենտրոնում վիճաբանություն է սկսվել մի ընտանիքի անդամների ու տարածքը հսկող ոստիկանների միջեւ

Մի դիմակի պատմություն․ երեկ երեկոյան Գյումրու կենտրոնում վիճաբանություն է սկսվել մի ընտանիքի անդամների ու տարածքը հսկող ոստիկանների միջեւ

Երեկ երեկոյան Գյումրու կենտրոնում վիճաբանություն է սկսվել մի ընտանիքի անդամների ու տարածքը հսկող ոստիկանների միջեւ:

Ըստ ականատեսների՝ մի երիտասարդ իր կնոջ, երեխայի, մոր ու մորաքրոջ հետ դուրս է եկել զբոսանքի, նա դիմակը կրել է բերանի հատվածում, ոչ պատշաճ ձեւով, որն էլ չի վրիպել տարածքը հսկող ոստիկանների ուշադրությունից: Ոստիկանները տուգանել են նրան, վերջինն ընդդիմացել է, ինչը եւ վերածվել է վիճաբանության:

Ուղիղ եթեր մտած ականատեսի պատմելով, ոստիկանները հարազատների ներկայությամբ քաշքշել են նրան, գետին գցել, հարվածել: Տեղում աշխատող ոստիկանները հավելյալ ուժեր խնդրելով, բերման են ենթարկել երիտասարդին: