04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Երեկ երեկոյան Գյումրու կենտրոնում վիճաբանություն է սկսվել մի ընտանիքի անդամների ու տարածքը հսկող ոստիկանների միջեւ:
Ըստ ականատեսների՝ մի երիտասարդ իր կնոջ, երեխայի, մոր ու մորաքրոջ հետ դուրս է եկել զբոսանքի, նա դիմակը կրել է բերանի հատվածում, ոչ պատշաճ ձեւով, որն էլ չի վրիպել տարածքը հսկող ոստիկանների ուշադրությունից: Ոստիկանները տուգանել են նրան, վերջինն ընդդիմացել է, ինչը եւ վերածվել է վիճաբանության:
Ուղիղ եթեր մտած ականատեսի պատմելով, ոստիկանները հարազատների ներկայությամբ քաշքշել են նրան, գետին գցել, հարվածել: Տեղում աշխատող ոստիկանները հավելյալ ուժեր խնդրելով, բերման են ենթարկել երիտասարդին: