կարևոր
586 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-15 10:36

Նավալնին պլանավորում է Ռուսաստան վերադառնալ

Նավալնին պլանավորում է Ռուսաստան վերադառնալ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գերմանացի դատախազին տեղեկացրել է, որ լավ զգալուն պես պլանավորում է Ռուսաստան վերադառնալ. այս մասին գրում է The New York Times-ը՝ Գերմանիայի անվտանգության ծառայության աղբյուրներին հղումով:

Պարբերականի զրուցակիցը նշել է. «Նա ցանկանում է տուն վերադառնալ՝ Ռուսաստան, և շարունակել իր գործը», ու հավելել՝ Նավալնին լիովին գիտակցում է իր վիճակը, այն, թե ինչ է տեղի ունեցել, և որտեղ է հիմա գտնվում։

Միևնույն ժամանակ աղբյուրը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցում Նավալնին հրաժարվել է մասնակցել իր հետ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ-ի և Գերմանիայի համատեղ հետաքննությանը։