կարևոր
1047 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 23:51

YouTube-ը գործարկելու է կարճ տեսանյութերի Shorts ծառայությունը

YouTube-ը գործարկելու է կարճ տեսանյութերի Shorts ծառայությունը

YouTube-ը ծրագրում է մինչեւ տարեվերջ թողարկել Tik Tok-ի մրցակցին, որը թույլ կտա օգտատերերին նկարահանել կարճ տեսանյութեր, այնուհետեւ ավելացնել հատուկ էֆեկտներ եւ երաժշտական գրադարանից վերցված սաունդթրեքներ:

Shorts-ը կներառեն կարճ տեսահոլովակների ժապավեններ, որոնք տեղադրված են Google-ին պատկանող հավելվածի ներսում օգտվողների կողմից:

Այս քայլը Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական ընկերության ամենալուրջ փորձն է պայքարել TikTok-ի աճի դեմ, որը Չինաստանին պատկանող սոցիալական ցանցերի հավելվածի հազվագյուտ օրինակն է, որը դարձել է համաշխարհային հիթ:

YouTube-ը նախ կփորձարկի այս գործառույթը Հնդկաստանում, իսկ առաջիկա ամիսներին կտարածի այլ երկրներում: