կարևոր
1059 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 21:36

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:

Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ: