կարևոր
826 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 20:40

Բելառուսի նախագահը հանդիպել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին

Բելառուսի նախագահը հանդիպել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին

Բելառուսի նախագահը սեպտեմբերի 12-ին Սոչիում հանդիպել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

Ալեքսանդր Լուկաշենկոն գնացել էր շնորհակալական խոսքով, Պուտինին ասել է, որ հետընտրական ճգնաժամում Ռուսաստանի նախագահը շատ քաղաքավարի ու մարդկային վերաբերմունք է ցույց տվել: Լուկաշենկոյի պնդմամբ, սա դաս էր ոչ միայն Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլ հետխորհրդային բոլոր պետությունների:

Պուտինն էլ նշել է՝ Ռուսաստանը կողմ է, որ Բելառուսն առանց հուշումների ու արտաքին ճնշումների կարգավորի ստեղծված իրավիճակը: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Բելառուսի ամենախոշոր ներդրողն է ու Մոսկվան կկատարի Մինսկին 1.5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու ստանձնած պարտավորությունը:

Ի դեպ, սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է՝ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքների դեմ Բելառուսում մինչ օրս բողոքում են:

Կիրակի մայրաքաղաք Մինսկում կրկին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ պահանջելով 6-րդ անգամ վերընտրված նախագահի հրաժարականը: Բողոքի ակցիաներ են անցկացվել Բելառուսի մի շարք այլ քաղաքներում եւս: Իրավապահները ջրցան մեքենա են կիրառել ցուցարարների նկատմամբ, բերման են ենթարկել մոտ 400-ին: