կարևոր
1123 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 19:48

COVID-19. Վարակվածների թիվը 29 մլն 259 հազարից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թիվը 29 մլն 259 հազարից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 29 միլիոն 259 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 929 հազարից: Ապաքինվել է ավելի քան 21 միլիոն 082 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 մլն 715 հազար 050 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 198 հազար 605 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 4 մլն 878 հազար 042-ի, մահերինը՝ 80 հազար 026-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 330 հազար 455 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 131 հազար 663: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 068 հազար 320 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 5 հազար 509 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 18 հազար 635 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում  Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 729 հազար 619 է, մահերինը՝ 30 հազար 710: Վարակվածների թվով տասնյակում են Կոլումբիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Արգենտինան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 404 հազար 648 վարակվածության ընդհանուր, 23 հազար 313 մահվան դեպքով: Թուրքիան 18-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 291 հազար 162 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 7 հազար 056 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 հազար 392-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 19 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 40-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 85 հազար 194 է, որից ապաքինվել է 80 հազար 415-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդիան Արաբիան, որտեղ 326 հազար 258 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 121 հազար 975 հազար մահերինը՝ 207: Եգիպտոսում 101 հազար 009 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 648 մարդ: Լիբանանում կա 24 հազար 310 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 241: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3 հազար 540-ի: Մահացել է 155 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 213-ը: