կարևոր
1319 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-14 19:02

Զորաբ Մնացականյանն առաջին անգամ այցերով մեկնել է Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում Զորաբ Մնացականյանն առաջին անգամ այցերով մեկնել է Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա:

Այցը մեկնարկել է Եգիպտոսից, որը արաբական երկրներից առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ 1992-ին հյուրընկալել Մերձավոր Արեւելքում Հայաստանի դիվանագիտական առաջին առաքելությունը:

Կահիրեում հանդիպումների ընթացքում Զորաբ Մնացականյանը խոսել է արցախյան հիմնախնդրի մասին: Նա հատուկ շեշտել է, որ Հայաստանի ուշադրությունը եւ գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը եւ կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով  կարեւորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը:

Մանրամասներին տեղյակ է Մարին Մելիքսեթյանը: