16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: Խաչատրյանի թեկնածության հարցը ԱԺ-ում ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը ներկայացրեց Խաչատրյանի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ Մանե Թանդիլյանի մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ եթե Խաչատրյանը ընտրվի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ապա ո՞վ կփոխարինի Խաչատրյանին տնտեսական հարցերի հանձնաժողովում: Մարուքյանը պատասխանեց՝ կարծում է, որ որևէ մեկը չի փոխարինելու: «Քանի որ Ստեփան Ստեփանյանը, որը վերցրել է թափուր մնացած մանդատը, արդեն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսական հարցերի հանձնաժողովում կմնա իրենց խմբակցությունից երկու անդամ:
Արկադի Խաչատրյանը կարևորեց ոլորտային օրենքների նախագծերի բազմակողմանի քննարկումը և պրոֆեսիոնալ եզրակացությունների տրամադրումը հանձնաժողովում, պատասխանեց պատգամավորների հնչեցրած հարցերին:
Հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին ժամը 12:30-14:00-ն: