24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել էին սեպտեմբերի 3-ին: Հեռարձակումը վարել է RAI News 24 նորությունների ալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր փորձությունն էր իմ կյանքում»,- ասել է 83-ամյա քաղաքական գործիչը՝ հեռանալով բուժհիմնարկությունից: Նա կոչ է արել պահպանելու բոլոր կանոնները՝ կանխելու համար թույլ առողջությամբ մարդկանց վարակումը:
Եվրապատգամավորը եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն, ամենայն հավանականությամբ, կարանտինում կգտնվի Արկորի իր նստավայրում այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկրորդ անալիզի բացասական արդյունք չստանա, նշում են Իալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Իտալիայի նախկին վարչապետի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ նախազգուշության նպատակով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Ավելի վաղ Բեռլուսկոնին ինքը կուսակցիներին հղած ուղերձում հիվանդությունը «դժոխային» է անվանել։