04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանի անտառային տարածքում սեպտեմբերի 11-ին բռնկված հրդեհը ավելի քան 5 հա տարածք մոխրակույտի է վերածել: Պատճառը դեռևս չպարզված հրդեհը մարելու համար մեծ թվող հրշեջներ ու տեխնիկա է մոբիլիզացվել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ըստ հաղորդման՝ մարման աշխատանքներին ներգրավված են հրշեջ մեքենաներ, տանկեր ու հատուկ տեխնիկա, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ:
Տարածքում հրեդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ամռանը հաճախակի են անտառային հրդեհներ գրանցվում ու չնայած տեխնիկական հագեցվածությանը՝ տեղանքի բարդության պատճառով հաճախ հրդեհները բավական ուշ է հաջողվում մարել: