կարևոր
1582 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-14 16:33

Վրաստանում սկսել են կորոնավիրուսի անվճար թեստավորում անցկացնել

Վրաստանում սկսել են կորոնավիրուսի անվճար թեստավորում անցկացնել

Աջարիայից եւ Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաեւ Վրաստանում: Օզուրգեթի մունցիպալիտետի Շեքվեթիլի առողջարանային ավանի «Երաժիշտների զբոսայգում» բացվել է հատուկ վրան, որտեղ կարելի կլինի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ կատարել, հաղորդում է Sputnik-ը:

Տեղում աշխատում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի աշխատակիցները:

«Մենք գտնվում ենք Շեքվեթիլում՝ «Երաժիշտների զբոսայգում», եւ միանգամայն անվճար կատարում ենք բնակչության կորոնավիրուսի թեստավորում: Մենք թեստավորումն սկսել են 17:00-ին, իսկ այն կավատվի 20:00-ին»,- ասել է բաժանմունքի ղեկավար Արչիլ Մժավիան:

Սեպտեմբերի սկզբից Վրաստանը դադարեց լինել «կանաչ գոտի» համավարակի յոթ ամսվանից հետո. տարածաշրջանում արդեն հայտնվել են առաջին ախտահարվածները: Տարածաշրջանում առաջին ախտահարվածը Չոխատաուրի մի 21-ամյա բնակչուհի է, որը հանգստացել է Բաթումում եւ վիրուսը բերել է այնտեղից։