«Երկիր Մեդիան» այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առաջարկում է դիտել «Ահա և Պոլին» (А вот и Полли) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2004 թվականին, ռեժիսորն է Ջոն Համբուրգը:
Ապահովագրական փորձագետ Ռուբեն Ֆեֆերի բախտը չի բերել. պարզվել է, որ նրա կինը դավաճանել է նրան նույնիսկ մեղրամսի ժամանակ:
Բայց անսպասելիորեն նրա ճանապարհին հայտնվում է Պոլին՝ Ռուբենի հին ծանոթը, որի հետ նա ընկերություն էր անում մանկության տարիներին, և որը վերածվել է հմայիչ աղջկա:
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։