29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը վստահեցնում է, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու նախաձեռնությամբ հանդես չի եկել միայն այն պատճառով, որ տեղյակ չի եղել, թե ինքը պետք է դիմի:
ՍԴ դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի թեկնածուն այս մասին վստահեցրեց իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հնչեցված դժգոհությանը, թե թեկնածուներից ոչ ոք իրենց հետ հանդիպելու համար չի դիմել:
«Իմ մտքով չէր անցել, որ ես պետք է նախաձեռնեմ հանդիպումը: Եթե ես իմանայի, որ իսկապես այդպիսին է կարգը, համոզված եղեք, որ ես ինքս կնախաձեռնեի: Շատ կուզենայի շատ հարցեր ճշտել այդ հանդիպումների ընթացքում»,-ասել է Վաղարշյանը:
Նա մամուլում պատգամավորների բարձրացրած մի շարք հարցադրումներին պատասխաններ տվել է ԱԺ ամբիոնից:
«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը թեկնածուների՝ իրենց հետ հանդիպելու նախաձեռնությամբ հանդես չգալը որակել էր ոչ կոռեկտ պահվածք: Նա նշել էր՝ չի հիշում մի դեպք, երբ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այդպես անտեսված լինեին:
ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը: