կարևոր
999 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 14:33

Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ. Հակոբ Կարապետյան

Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին, մինչեւ 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»։