25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին:
«Իրավիճակը կբարդանա: Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,- հայտարարել է Կլյուգեն: Գործակալության հաղորդարգության մեջ նշված է, որ մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 29 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 920 հազարը մահացել է: