«Մեր Վրաստանը-Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս է հաստավել, այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Facebook-ում, տեղեկացնում է Sputnik-ը: Փոփխաձեին բարձր ջեմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:
«Մեր Վրաստանը- Համերաշխության դաշինք»-ը Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտոնի հետ կոնսուլտացիաներից հետո հավաստում է, որ կուսակցության գործադիր քարտուղար Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք է տվել»,- հայտարարել են կուսակցությունում: Մի քանի օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լեւան Գոգիչաիշվիլիի եւ նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները եւ նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ։