Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մեկնել է Սոչի, որտեղ առանձնազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է՝ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքների դեմ Բելառուսում մինչ օրս բողոքում են:
Կիրակի մայրաքաղաք Մինսկում կրկին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ պահանջելով 6-րդ անգամ վերընտրված նախագահի հրաժարականը: Իրավապահները ջրցան մեքենա են կիրառել ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկել մոտ 400-ին: Բողոքի ակցիաներ են անցկացվել Բելառուսի մի շարք այլ քաղաքներում եւս: