722 դիտում, 2020.09.14 10:25

«Աէրոֆլոտ»-ը վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ Մոսկվա-Երեւան-Մոսկվա երթուղով

«Աէրոֆլոտ»-ը վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ Մոսկվա-Երեւան-Մոսկվա երթուղով

Հոկտեմբերի 25-ից ռուսական «Աէրոֆլոտ»-ը վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ Մոսկվա-Երեւան-Մոսկվա երթուղով:

Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից: Ավելի վաղ էլ՝ մեր քաղավիացիայից տեղեկացրել էին, որ Հայաստանից մեկնող ուղեւորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի:

Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը: Այս պահին կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով Ռուսաստան կարող են մեկնել միայն Ռուսաստանի քաղաքացիները: