կարևոր
1094 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 09:29

Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը

Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը: 

Առցանց մրցաշարում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Մագնուս Կարլսենի և Կասպարովի հետ, սակայն պարտվեց Վաշիե-Լագրավին:

9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր, Արոնյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1-2-րդ տեղերը կիսեցին Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան:

Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: