կարևոր
1020 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-13 23:46

Օմանը ողջունում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի որոշումը

Օմանը ողջունում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի որոշումը

Օմանը ողջունում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի որոշումը; Այս մասին հաղորդում է Օմանի պետական հեռուստատեսությունը:

«Սուլթանությունը ողջունում է եղբայրական Բահրեյնի թագավորության նախաձեռնությունը»,- նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ Twitter-ում:

Օմանը հույս ունի, որ արաբական որոշ երկրների կողմից ընտրված այս նոր ռազմավարական ուղին կօգնի հասնել խաղաղության, որը հիմնված կլինի պաղեստինյան հողերի իսրայելական օկուպացիային վերջ տալու եւ Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու վրա: