կարևոր
425 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-13 19:37

Ավստրիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի «երկրորդ ալիք» է սկսվում. Կուրց

Ավստրիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի «երկրորդ ալիք» է սկսվում. Կուրց

Ավստրիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի «երկրորդ ալիք» է սկսվում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը` իր հայրենակիցներին կոչ անելով հետեւել վիրուսի դեմ պայքարի նոր, ավելի կոշտ կանոններին, փոխանցում է AP-ն:

Ավստրիան ուրբաթ օրը հայտնել էր 859 նոր վարակման դեպքի մասին, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մարտի վերջից ի վեր:

Կուրցը հայտնել է, որ «այն, ինչ մենք այս պահին ապրում ենք, երկրորդ ալիքի սկիզբն է»: Նա հավելել է, որ իրադարձությունները մայրաքաղաք Վիեննայում «հատկապես դրամատիկ են», եւ քաղաքին բաժին է ընկնում նոր դեպքերի մոտ կեսը: Ավստրիան շուտով կհասնի օրական 1000 վարակման դեպքի ցուցանիշին, ասել է նա: Նա ավստրիացիներին հորդորել է դադարեցնել սոցիալական շփումները, դիմակներ կրել եւ «հնարավորինս լավ» սոցիալական հեռավորություն պահպանել: Նա «ծանր աշուն եւ ձմեռ» է կանխատեսել` չնայած նշել է, որ հաջորդ ամռանն ամեն ինչ պետք է որ հիմնականում նորմալ լինի: