Մինսկում անվտանգության ուժերը սկսել են ցրել այն մարդկանց, ովքեր գնում են բողոքի ցույցին Մինսկի տարբեր թաղամասերից: Այս մասին հաղորդում է Tut.by-ն:
Ուժայինները փորձել են ցրել Դզերժինսկու պողոտայում գտնվող մի քանի հարյուր մարդուց բաղկացած շարասյունը: Բերման է ենթարկվել ավելի քան 20 մարդ` ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերն ընթանում են Մինսկում ամբողջ ամսվա յուրաքանչյուր կիրակի: Նախորդ ակցիային հավաքել էր 100-ից 200 հազար մարդ: Անցյալ կիրակի ակցիայի ավարտից հետո ցուցարարները սկսեցին բերման ենթարկվել: Բերման էր ենթարկվել ընդհանուր մի քանի հարյուր մարդ: