կարևոր
233 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-13 18:33

Հրշեջները մարել են Գյումրու բնակելի տնակներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գյումրու բնակելի տնակներից մեկում բռնկված հրդեհը

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին` ժամը 12:44-ին ահազանգ է ստացել, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի թիվ 22ա շենքի մոտակայքում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցում գտնվող բնակելի տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:30-ին: Տնակում այրվել են կենցաղային իրեր և տեխնիկա։