կարևոր
1269 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-13 18:11

Մոտ 100 հազար ցուցարար երթով շարժվել է դեպի Մինսկի կենտրոն

Մոտ 100 հազար ցուցարար երթով շարժվել է դեպի Մինսկի կենտրոն

Մոտ հարյուր հազար ցուցարար երթով շարժվել է Անկախության պողոտայով դեպի Մինսկի կենտրոն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:

Գործակալության տվյալներով՝ մարդիկ գրավել են բոլոր մայթերն ու ճանապարհահատվածը: Պողոտայի երթևեկությունն արգելափակվել է:

Նշվում է, որ շարասյունը շարժվել է դեպի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր: Ուժայինները չեն միջամտել շարժմանը՝ չնայած գործողությունների մեկնարկին նախորդող ձերբակալություններին:

Միևնույն ժամանակ, Մինսկի կենտրոնում հերթապահություն են իրականացնում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները և զրահամեքենաները:

Բացի այդ, Մինսկի կենտրոնում ցույցերի պատճառով փակվել է մետրոյի 7 կայարան: