կարևոր
3697 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-13 16:46

«Առանց դիմակ քայլում եմ, մոտենում են 2 ոստիկան». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց դիմակ քայլում եմ, մոտենում են 2 ոստիկան.
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ:
-Ինչո՞ւ դիմակ չեք կրում:
-Մեջբերոլով ոստիկանության պարեկապահակային կանոնագրքի 88-րդ կետը` հորդորում եմ ներկայանալ և ցույց տալ ծառայողական վկայական:
-Իսկ ինչո՞ւ պետք է կրեմ:
-Պարետի որոշմամբ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
-Ի՞նչ պարետ
-ՀՀ… 24 վայրկյան կմկմոց:
-Ի՞նչ պարետ:
6 րոպե բացօթյա դասընթացից հետո հեռացա:
Նիկոլ, կրթիր ոստիկաններիդ և «օրիանական պահանջ» բառակապակցության տակ սովորեցրու ինչ պետք է ասեն, որովհետև երբեմն ստիպված են լինելու առերեսվել իմ պես անդուր «յազվեքի»»: