կարևոր
1059 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-13 15:25

Հաղթանակ գյուղում այրվել է վագոն տնակ

Հաղթանակ գյուղում այրվել է վագոն տնակ

Սեպտեմբերի 12-ին` ժամը 22։04-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է վագոն տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում համայնքի Հաղթանակ գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել է վագոն տնակը՝ 27 քմ։