կարևոր
381 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-13 10:15

Օսական` ԱՄՆ բաց առաջնության հաղթող

Օսական` ԱՄՆ բաց առաջնության հաղթող

 Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի այս տարվա չեմպիոն Նաոմի Օսական է:

Նյու Յորքում ընթացող մրցաշարի եզրափակիչում մրցեցին Նաոմի Օսական և Վիկտորիա Ազարենկոն: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում Օսական հաղթեց երեք սեթերից հետո` 1:6, 6:3, 6:3 հաշվով:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: