կարևոր
343 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-13 17:51

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը հստակեցրել է, որ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, թե կոնկրետ որտեղ են ընթանալու առաջնորդների բանակցությունները Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել:

Սեպտեմբերի 3-ին այցով Մինսկում էր գտնվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որտեղ հանդիպել էր Լուկաշենկոյի հետ։ Բելառուսի առաջնորդն այն ժամանակ Ռուսաստանի կառավարության նախագահին ասել էր, որ ռուս գործընկերոջ հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է կետեր դնել երկրների միջեւ հարաբերությունների զգայուն հարցերի շուրջ:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն առեւտրատնտեսական հարցերի մի ամբողջ համալիր, որոնց թվում են Բելառուսի պարտքերը, էներգառեսուրսների գները, երկու երկրների ինտեգրումը: