կարևոր
1114 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-12 23:09

Դատարանը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդուն

Դատարանը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդուն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանն այսօր՝ սեպտեմբեր 12-ին երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդուն:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը և Գ. Արսենյանը, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին է և կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Տ.Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվեց:

Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:

Վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ: